Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ա՛յ էս արժեքներով էին առաջնորդվում Շարմազանովի սիրելի շեֆերը». Վ. Խաչատրյան

02:10, կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ.
«Ա՛յ էս արժեքներով էին առաջնորդվում Շարմազանովի սիրելի շեֆերը». Վ. Խաչատրյան

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն ինչ կարելի է վերականգնել բացի արժեքներից, բայց մենք վերադարձրեցինք և ազատագրեցինք քաղաքացուն քոչարյանասերժական ռեժիմի արժեքներից, որ քաղաքացուն վերածել էին 5000 դրամով ձայն վաճառողի և թաղի խուժանին լավ տղու, մանկավարժներից շատերին ցուցակագրողի, վերջում էլ կաշառք բաժանողի և ընտրություններում ընտրակեղծարարի: Այ էս արժեքներով էին առաջնորդվում շարմազանովի սիրելի շեֆերը և այսօր հեղափոխությամբ մանկավարժներից շատերի ինքնասիրությունն ենք վերադարձրել և էլ լավ տղեն ընտրություններում անելիք չունի և քաղաքացին ազատ ընտրում է իր խղճի մտոք: Սա է հեղափոխական արժեքը, իսկ դուք՝ մերժվածներ, ձեր «արժեքներով» ՀՀ հպարտ քաղաքացին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ուղարկել է ձեզ աղբանոց և մերժել է հավերժ... Կեցցե ՀՀ արժանապատիվ և հպարտ քաղաքացին»:

11189 | 0
Facebook