Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց

21:25, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին' ժամը 17:40-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը։ Գեղանիստի բնակիչ, 34-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 23:17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:
     Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել 34-ամյա համագյուղացին։
     Հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է:
     Կատարվում է նախաքննություն:

8877 | 0
Facebook