Խնդրում ենք սպասել...

Համացանց

Իրավիճակը՝ Սիրիայի քրդաբնակ խոշոր քաղաքներում

20:35, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
Իրավիճակը՝ Սիրիայի քրդաբնակ խոշոր քաղաքներում

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայացնում եմ այս պահի դրությամբ սիրիական քրդաբնակ համեմատաբար խոշոր քաղաքների մասին տեղեկատվություն, որոնք գտնվում են թուրքական ռազմական գործողությունների դաշտում:

Թել Աբյադ

Սիլոքում և Թել Աբայդում ծանր մարտեր են, թուրքական բանակն օգտագործում է բոլոր հնարավոր ռազմական տեխնիկան և տեխնիկական այլ սարքավորումներ: Թել Ֆինդեր և Յափեսի երկու գյուղերի մոտ ևս մարտերը շարունակվում են: Թուրքկան բանակը և թուրքական բանակի աջակցությունը վայելող զինված խմբերը տվել են 11 զոհ, քրդական կողմն ունի երկու զոհ և հինգ վիրավոր:

Սերեքանիյե

Սերեքանիյեն գտնվում է շրջափակման մեջ, քրդական ուժերը դեռևս թույլ չեն տալիս, որ քաղաք մտենեն զինված խմբավորումները:
     Փորձ է արվում ճեղքել շրջափակումը: Այստեղ թուրքական կողմն ու նրա աջակիցներն ունեն 94 զոհ և 80 վիրավոր, քրդական կողմն ունի 20 զոհ և 24 վիրավոր:
     Այժմ մարտեր են ընթանում Թել-Հելեֆ, Էլեզիզիյե, Թել Էրքեմ, Ղիրբեթ Բենաթ, Թել Ղենիզեր և Դիվերա գյուղերի մերձակայքում:

Քոբանի

Քոբանիյում քրդական կողմին հաջողվել է վերացնել թուրքական ուժերի աջակցությունը վայելող խմբավորումների մեկ հենակետ իր ողջ զինանոցով: Թուրքական կողմի աջակիցներն ունեն մեկ զոհ: Այժմ գնդակոծվում է Էլի Շար գյուղը:

Ամուդե

Դիբերսիյե և Ամուդե բնակավայրերը գնդակոծվել են կեսօրին: Քրդական կողմից կա մեկ զոհ, քրդերին այստեղ ևս հաջողվել է վերացնել մեկ հենակետ և BMB տեսակի զրահապատ տեխնիկա:

Քամիշլո

Թուրքական բանակը և նրա աջակից ռազմական խմբերը քաղաքի ծայրամասերում մարտի են բռնվել քրդերի հետ, որի արդյունքում հաջողվել է քրդերին չեզոքացնել քաղաքի վրա գրոհը: Սեգիրա գյուղում թուրքական բանակի զրահապատ մեքենա է ոչնչացվել, խոսվում է մեծ թվով զոհեր մասին, սակայն հստակ թվեր դեռևս չկա:
     Քամիշլոյում ԻՊ-ի զինյալները ռեստորաններից մեկի մոտ պայթուն են իրականացրել, որի հետևանքով զոհվել է վեց քաղաքացիական անձ:

Դերիկ

Թուրքական բանակը փորձել է մտնել Դերիկ, սակայն Քեսիր գյուղի մոտ հանդիպել է դիմադրության , ինչի հետևանքով կրել է կորուստներ և դադարեցրել առաջխաղացումը: Թուրքական բանակը կորցրել է վեց զինվոր, իսկ 23-ը վիրավորվել են:
     Ջարոուդիե, Բաբիլե ( Ջազիրե Բոթթան շրջան) գյուղի մոտակայքում ծանր մարտեր են տեղի ունեցել:
     Դերիքա Բերավի գյուղում քրդերին հաջողվել է չեզոքացնել թուրքական ռազմական ներկայությունը , այստեղ ևս վերացվել է հենակետ, թուրքական կողմն ունի 6 զոհ և 21 վիրավոր»:

4790 | 1
Facebook