Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Դուդուկը մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը». Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան տարեդարձը

16:35, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
«Դուդուկը մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը». Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան տարեդարձը

«Աշխարհին ներկայացրի այս փոքրիկ փայտիկը։ Բոլորը զարմանում էին, թե ինչ գեղեցիկ ձայն ունի դուդուկը: Այն մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը: Սա հայկական, քրիստոնեական աղոթք է, մուսուլմանական գործիք չէ»:

Ջիվան Գասպարյան

Այսօր հայազգի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի ծննդյան տարեդարձն է:

Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից` առանց դասավանդումի: 1947թ. ազգային սիրողական համույթի հետ մեկնել է Մոսկվա: 1949թ. ընդունվել է Թ. Ալթունյանի անվան Ազգային երգ ու պարի համույթ և իր առաջին մասնագիտական հանդիսումը, որպես մենակատար, եղել է նշանադրությունը Երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ: 1959թ., 1962թ., 1973թ., 1980թ. արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոսկե մեդալի` միջազգային փառատոնին մասնակցելու համար: 1973թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1973-ին նրան շնորհվել է Ազգային Արվեստագետ պատվավոր կոչումը։
     Գասպարյանը շրջելով աշխարհով մեկ` մարդկանց ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտությանը: 1990-ին նրան շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի աստիճան: Գրել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆլիմեր երաժշտություններ, ինչպիսիք են` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Գլադիատոր», «Ձյուն և մոխիր», «Սիրանա» և այլն:
     Իր հարցազրույցներից մեկում Ջիվան Գասպարյանն ասել է. «Դուդուկը մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը: Սա հայկական, քրիստոնեական աղոթք է, մուսուլմանական գործիք չէ»:


     Նա թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է 20 հազար կոնցերտ: 2001թ. արժանացել է «Ոսկե գլոբուս», 2002թ.` «Womex Aword» և ներկայացվել է «Գրեմմի» մրցանակների: Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ է: Արժանացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալի և Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը:

Տարիներ առաջ, Աբովյան պուրակում, իր արձանախմբի բացման արարողության ժամանակ, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով երկրի ներքաղաքական իրավիճակից, Ջիվան Գասպարյանն ասել էր. «Ես ուզում եմ, որ երկիրը խաղաղ լինի, որ չլինեն այդ ավազակությունները, որ այդ խուժանությունները դրսից չգան մեր ժողովրդի հացը հարամեն, որովհետև մենք էս վիճակով էլ ո՞ւր ենք գնում, եթե սրանից վատ եղավ` ի՞նչ ենք անելու: Պետք է այնպես անենք, որ սրանից վատ չլինի: Սա´ է մեր բոլորի նպատակը»:

| | |
1417 | 0
Facebook