Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել

15:35, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել

Հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները՝ ի շարունակություն նախօրեին Աշխաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

Հավելենք, որ հեռախոսազրուցը տեղի է ունեցել ««Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում: Լրագրողները նկատել են, որ Ն. Փաշինյանը 20-25 րոպեով դուրս է եկել դահլիճից: Վերադարձից հետո, պատասխանելով վերջինների հարցին՝ արդյոք առողջական կամ այլ խնդիրնե՞ր կան, վարչապետն ասել է. «Որևէ խնդիր չկա, աշխատանքային քննարկում է տեղի ունեցել»:

5161 | 0
Facebook