Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

ԱՄՆ-ը հետաքննություն է սկսում Թրամփի փաստաբանի նկատմամբ. NYT

19:25, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը հետաքննություն է սկսում Թրամփի փաստաբանի նկատմամբ. NYT

Նյու Յորքի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի նկատմամբ, ով կասկածվում է լոբբինգի մասին օրենքները խախտելու մեջ: Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։

Ըստ պարբերականի, հետաքննությունը վերաբերում է Ուկրաինայում Ջուլիանիի գործունեության և դեսպան Մարի Յովանովիչի հրաժարականը կազմակերպելու ենթադրյալ փորձերին: Քննիչները մտադիր են պարզել՝ արդյո՞ք Ջուլիանին խախտել է օրենքները՝ միջամտելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գործընթացներին:
     Պարբերականի տեղեկություններով՝ հետաքննությունը վերաբերում է չորեքշաբթի ձերբակալված Լև Պառնասի և Իգոր Ֆրումանի դեպքին: Հինգշաբթի Նյու Յորք նահանգի դատախազությունը հետաքննում է սկսել Ֆլորիդայից ժամանած գործարարներ Լև Պառնասի և Իգոր Ֆրումանի նկատմամբ: Հրապարակման համաձայն՝ նրանք մեղադրվում են ԱՄՆ-ում քարոզչության ֆինանսավորման կանոնները խախտելու մեջ:
     Ամերիկյան Associated Press գործակալությունը նախկինում հայտնել էր, որ Պառնասը և Ֆրումանը, Ջուլիանիի հանձնարարությամբ, փորձել են հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու դեմ:

| | |
1379 | 0
Facebook