Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհում առաջին անգամ թողարկվել է ոսկուց պատրաստված բանկային քարտ

21:40, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
Աշխարհում առաջին անգամ թողարկվել է ոսկուց պատրաստված բանկային քարտ

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը (The Royal Mint) թողարկել է ամբողջությամբ ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային վճարային քարտը, հաղորդում Է Daily Mail պարբերականը: Դեբետային Raris բանկային քարտը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց և արժե 18․750 ֆունտ ստերլինգ (մոտ 1,5 միլիոն ռուբլի): Անհատական դիզայնով պատրաստված քարտն ավելի թանկ կարժենա: Յուրաքանչյուր քարտի վրա փորագրվելու է սեփականատիրոջ անունը և ստորագրությունը:

Ինչպես հայտնել է թագավորական դրամահատարանը, քարտը նախատեսված է «բարձրորակ ու շքեղ ապրանքները գնահատող հաճախորդների համար»:

9169 | 0
Facebook