Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Թուրքիան գնդակոծել է Սիրիայում ԱՄՆ-ի դիրքերը. Newsweek

12:05, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
Թուրքիան գնդակոծել է Սիրիայում ԱՄՆ-ի դիրքերը. Newsweek

ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատները հրակոծվել են Սիրիայի հյուսիսարևելքում ամերիկացի զինծառայողների դիրքերը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուրք գործընկերոջը հայտնել էր, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն այդ տարածքներից: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ թուրքական ուժերի կողմից հրետակոծությունը այնքան ուժգին է եղել, որ ԱՄՆ-ի անձնակազմը քննարկել է պատասխան կրակ բացելու հնարավորությունը՝ ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով: Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Անկարան պետք է տեղեկացված լիներ ամերիկյան զորակազմի դիրքերի մասին։ Ըստ պարբերականի՝ քրդական հետախուզության և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել Քոբանի քաղաքի մատույցներում՝ Մաշտենուրի բլրի վրա տեղակայված հատուկ նշանակության ջոկատների ուղղությամբ: Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նշվում է, որ ամերիկացի զինծառայողների հաղորդումից հետո հրակոծությունը դադարեցվել է։

| | |
4171 | 1
Facebook