Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

12:45, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տրամադրել է լայն լիազորություններ ֆինանսների նախարարությանը՝ կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում սկսված ռազմական գործողությունների պատճառով:

Անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ կսահմանեն խիստ պատժամիջոցներ: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողներին հայտնել է Դոնալդ Թրամփը:
     «Եթե Թուրքիան այնպիսի բան անի, որը չպետք է աներ, մենք կկիրառենք այն պատժամիջոցները, որոնք նախկինում իրենց վրա զգացել են միայն մի քանի երկիր»,-ասել է Թրամփը:
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել, որը թույլատրում է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին:
     Ըստ Ստեֆան Մնուչինի՝ այս փաստաթուղթը ֆինանսների նախարարությանը իրավունք կտա «կիրառել շատ լուրջ պատժամիջոցներ, որոնք կարող են ուղղված լինել Թուրքիայի կառավարության հետ կապված ցանկացած անձի հետ»:

7880 | 1
Facebook