Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Գուցե կուլիսներում կա՞ հստակ պայմանավորվածություն Թուրքիայի և Սիրիայի միջև». Նաիրի Հոխիկյան

13:35, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
«Գուցե կուլիսներում կա՞ հստակ պայմանավորվածություն Թուրքիայի և Սիրիայի միջև». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն 2 օր աշխարհի լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները ողողված են Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելու մասին տեղեկություններով:

Հայկական դաշտում բոլորն աղաղակում են թուրքական բռնությունների մասին, մինչդեռ, իմ կարծիքով, պետք է քաղաքագիտական հայացքը փորձի հասկանալ՝ գուցե այս դեպքում թուրքերն այնքա՞ն էլ ինքնուրույն և մենակ չեն: Այդ ինչպե՞ս եղավ, որ ԱՄՆ-ն հանկարծ դուրս եկավ Սիրիայից՝ քրդերին թողնելով մեն-մենակ, կամ ինչո՞ւ հանկարծ համրացան Ռուսաստանն ու Իրանը, և որ ամենակարևորն է՝ ինչո՞ւ Սիրիայի կառավարությունը մի քանի քննադատական հայտարարությունից անդին չգնաց՝ թողնելով, որ թուրքերը լայնամասշտաբ հարձակում գործեն իր տարածքի վրա: Գուցե կուլիսներում կա՞ հստակ պայմանավորվածություն Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև: Գուցե քրդերն արդեն իրական գլխացավա՞նք էին Թուրքիայի և Սիրիայի համար, և որոշվեց համատեղ սցենարով ազատվել նրանցից»:

| | |
1496 | 0
Facebook
COMMENT.am