Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը Թուրքիային կոչ է անում դադարեցնել Սիրիա ներխուժումը․ Time

11:00, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
Պենտագոնը Թուրքիային կոչ է անում դադարեցնել Սիրիա ներխուժումը․ Time

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «իմպուլսիվ» որոշումը Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունների սկիզբը էլ ավելի կապակայունացնի տարածաշրջանում իրավիճակը՝ պատերազմի մեջ ներքաշելով ողջ տարածաշրջանը և Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ գործընկերներին,-ուրբաթ օրը հայտարարել է Պենտագոնի նախագահ Մարկ Էսպերը:

Վաշինգտոնը «մեծ հիասթափություն է ապրում» թուրքական ներխուժումից, հավելել է Էսպերը Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ ներխուժումը վնասում է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների միջև հարաբերություններին: Բացի այդ ռազական գործողությունները թույլ են տալիս հազարավոր արդեն անազատության մեջ գտնվող «Իսլամական պետության» խմբավորման գրոհայիններին դուրս գալ վերահսկողությունից: Մարկ Էսպերը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկները դեմ են Թուրքիայի չհամաձայնեցված գործողություններին, քանի որ դրանք վտանգում են ահաբեկիչ խմբավորումների դեմ կոալիցիայի կողմից արդեն ձեռք բերված համաձայնությունը: Ավելի վաղ, ԱՄՆ-ը հայտարարել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին, եթե Սիրիայի հյուսիսում գործողությունների ընթացքում թուրքական զորքերը դիմեն էթնիկ զտումների կամ վնասեն քաղաքացիական անձանց:

5459 | 0
Facebook