Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«2019-ի երկրորդ եռամսյակում ՀՀ բնակչությունը նվազել է 600 անձով». Սմբատ Սաիյան

23:40, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
«2019-ի երկրորդ եռամսյակում ՀՀ բնակչությունը նվազել է 600 անձով». Սմբատ Սաիյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն այսօր հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, որ այժմ ունենք ՀՀ-ում ժողովրդագրական ճիշտ պատկերը:

«Եթե դիտարկենք ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումները վերջին տարիներին, ապա պետք է արձանագրել, որ սկսած 2016-2017 թվականներից շարունակվեց ծնունդների թվաքանակի նվազման միտումը, սակայն ուզում եմ նշել, որ հեղափոխությունից հետո այս ցուցանիշները որոշակիորեն դրական միտում են արձանագրում»,-ասել է փոխնախարարը:

Նա նշել է, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում բնակչությունը նվազել է 600 անձով: Փոխնախարարի խոսքով՝ այս թիվը հուսադրող է մյուս տարիների համեմատ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«2019-ի երկրորդ եռամսյակում ՀՀ բնակչությունը նվազել է 600 անձով». Սմբատ Սաիյան
| | |
1511 | 0
Facebook
COMMENT.am