Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հիմնական նպատակը միշտ եղել է քրդական հնարավոր ինքնավարության վերացումը». քրդագետ

23:10, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
«Հիմնական նպատակը միշտ եղել է քրդական հնարավոր ինքնավարության վերացումը». քրդագետ

«2017 թվականը Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն քրդական խնդրի բարձրակետն էր և դրանից հետո բնական է, որ սովորաբար գալիս են որոշակի անկումները»,-այսօր «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է միջազգայնագետ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին:

Նրա խոսքով՝ քրդական անկախության հանրաքվեն ցույց տվեց, որ քրդերը ցանկանում են ձևակերպել իրենց օրակարգը միջազգային մակարդակում ոչ միայն Իրաքյան Քրդստանում, այլև՝ Սիրիայում:

«Այդ օրակարգը զսպելու համար խնդիրն այսօր նույնպես առկա է, որովեհտև այն խնդիրները, որ ցանկանում են կարգավորել քրդերը հանդես են գալիս այստեղ, կարծես թե, ինքնուրույն կեցվածքով՝ անկախ նրանից, որ պառակտված են կամ՝ ինչ ուժեր են ներկայացնում»,-նշել է քրդագետը:

Վերջինը, մասնագետի խոսքով, Միացյալ նահանգների համար դարձել է անկանխատեսելի որոշակի հաշվարկների համար՝ որպես գործոն:

«Հիմնական նպատակը միշտ եղել է քրդական հնարավոր ինքնավարության վերացումը»,-ընգծել է Պետրոսյանըն:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հիմնական նպատակը միշտ եղել է քրդական հնարավոր ինքնավարության վերացումը». քրդագետ
2876 | 0
Facebook