Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

22:30, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Մարտունի-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Վարդենիկ գյուղի վարչական տարածքում, բախվել են Jeep Grand Cherokee մակնիշի 22 PF 221 համարանիշի և КамАЗ մակնիշի 36 DՍ 490 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափեխվել է Մարտունի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափեխվել է Երևան։

Բախման հետևանքով Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում, իսկ КамАЗ-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան դաշտամիջյան հատվածում։ Jeep-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ նրա վրա տեղադրված գազաբալոնը բախման տեղից մոտ 50 մետրից ավելի շպրտվել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածմերն ասում էին, որ Jeep-ի վարորդն ու ուղևորը ամուսիններ էին և մահացածը կինն է եղել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
7985 | 0
Facebook