Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նժդեհը վերարժևորման կարիք ունի». Կարպիս Փաշոյան

06:05, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
«Նժդեհը վերարժևորման կարիք ունի». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում Նժդեհը վերարժևորման կարիք ունի։ Դեպի Նժդեհը նայող հայացքները սխալ են ու ծայրահեղական։ Մի կողմում՝ ռուս-ադրբեջանական հայացքն է, որը նրան հրեշի կարգավիճակ է շնորհում ու նույնականացնում է ֆաշիզմի և նացիզմի հետ, իսկ մյուս կողմում՝ ՀՀԿ-գագիկգինոսյանական կիսագրագետ հայացքն է, որը սակրալիզացնում և սրբացնում է Նժդեհին՝ սահմանափակելով գավառական հայրենասիրության նեղ տարածությունում։
     Վերարժևորման գործն իրենց վրա պետք է վերցնեն նոր սերնդի հասարակագետներն ու պատմաբանները, որոնք ակադեմիական հետազոտությունների միջոցով կվերականգնեն Գարեգին Նժդեհի կերպարը՝ սրբից ու հրեշից, ֆաշիզմից ու գավառական հայրենասիրությունից անդին։
     Առայժմ կասեմ միայն հետևյալը․ ինձ համար արժեքավորը Նժդեհի մեծագույն ներդրումն է ազատագրական պայքարում, իսկ գրվածքներն ու հոդվածները արժանի են մանրամասն ակադեմիական հետազոտության։ Ի դեպ՝ գրավոր ժառանգության մեջ չափազանց շատ են մոլորություններն ու քաղաքական գայթակղությունները, բայց դա, ինչպես արդեն նշեցի գիտական քննարկման առարկա է։
     Հա՛, մի անգամ փորձել եմ դիսկուրս նախաձեռնել, բայց բանից պարզվեց, որ դիմացս նժդեհիստ ցեղագետներ են հավաքված, որոնց միակ զբաղմունքը պսպղան աչքերով Նժդեհ ցիտելն է։ Էդ բանավեճում ճիշտը պարտվելն ու լուռ հեռանալն էր, ինչը և եղավ»։

| | |
2278 | 0
Facebook