Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ականատես ենք դառնում մտավոր ցածր մակարդակի և էժանագին մանիպուլյացիոն հնարքների շքահանդեսի». Գևորգ Գալստյան

23:35, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
«Ականատես ենք դառնում մտավոր ցածր մակարդակի և էժանագին մանիպուլյացիոն հնարքների շքահանդեսի». Գևորգ Գալստյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը, ինչպես միշտ, անկրկնելի է ծաղրածուի կերպարում.
     Ալիևը Գարեգին Նժդեհ ազգային հերոսի անհերքելի կերպարը փորձում է խեղաթյուրել` նրան որակելով «ֆաշիստական դահիճ և դավաճան»: Դա անում է մի պետության ղեկավար, որտեղ ազգային հերոսի էտալոնը անպաշտպան` քնած մարդուն կացնահարողն է: Երբ Ալիևն անդրադառնում է քաղաքական գաղափարախոսություններին (նացիզմ և ֆաշիզմ) և փորձում պատմական ակնարկներ անել, կրկին, ականատես ենք դառնում իմացական, մտավոր ցածր մակարդակի և էժանագին մանիպուլյացիոն հնարքների շքահանդեսի: Իսկ Գարեգին Նժդեհի` Գերմանիայի նացիստական իշխանությունների (Երրորդ Ռեյխ) հետ տարվող բանակցությունների գլխավոր նպատակը հանդիսացել է ազգությամբ հայ հազարավոր մարդկանց անվտանգության իրականացումը, որոնք գտնվում էին նացիստական Գերմանիայի իշխանության ներքո: Եվ ի վերջո, «բանակցելը» համարժեք չէ «դաշնակցել» կամ «համագործակցել» հասկացություններին:
     Գարեգին Նժդեհը նախկին կամ ներկա իշխանությունների հերոսը չէ, այլ Հայ ազգի: Իսկ Գարեգին Նժդեհի արձանը նաև Բուլղարիայում է կանգնեցված:
     Մի բան ևս պարզ է, որ այս կերպ Ալիևը փորձում է հասկանալ ներկա իշխանությունների վերաբերմունքն առ ազգային գաղափարախոսություն և ազգային արժեքներ»։

12293 | 0
Facebook