Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դեռ 11 տարեկանից լսել եմ արյունարբու թուրքերի մասին»․ Շեր

17:40, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
«Դեռ 11 տարեկանից լսել եմ արյունարբու թուրքերի մասին»․ Շեր

Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) գրառում է կատարել Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Twitter-ի իր միկրոբլոգում նա հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին:

«Դեռևս 11 տարեկանից լսել եմ արյունարբու թուրքերի մասին, որոնք գրեթե 2 մլն հայ են սպանել և խոշտանգել: Հայաստանում գիտեն այդ մասին: Թուրքիայի զինվորները դեռ արյուն են ցանկանում, իսկ ներկա պահին Թրամփի օրհնությամբ ցեղասպանություն են իրականացնում նաև քրդերի նկատմամբ»,- գրել է Շերը:

8092 | 0
Facebook