Երեք օր շարունակվում է Սիրիայում թուրքական ագրեսիան: Թուրքական ուժերը վերսկսել են օդային և հրետանային ռմբակոծությունները Հասակե նահանգի տարբեր շրջաններում՝ գրոհները կենտրոնացնելով Ռաս Ալ Այն քաղաքի վրա, փոխանցում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը։ Նախօրեին զոհվել է 9 խաղաղ բնակիչ, վիրավորվել են տասնյակ մարդիկ: Առավոտյան բախումներ են տեղի ունեցել «Քասադ» խմբավորումների և թուրքական ուժերի միջև: Թուրքական օդուժը գրոհել է քաղաքի ծայրամասում տեղակայված Ազգային հիվանդանոցի տարածքը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր շարքերում կորուստների մասին։ Գործողության ընթացքում զոհվել է մեկ թուրք զինծառայող, երեքը վիրավորվել են: