Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էրդողանն արմատախիլ է անում «ժողովրդավարական ուժերը»». Վարդան Ոսկանյան

03:20, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
«Էրդողանն արմատախիլ է անում «ժողովրդավարական ուժերը»». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք ուշագրավը ո՞րն է։ Այն, որ թուրքական բանակը Սիրիայի հյուսիս ռազմական ներխուժմամբ ոչնչացնում է ժամանակին ամերիկյան քարոզչական կենտրոններում մշակված «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» վեհ անվանումը կրող ռազմաքաղաքական միավորը։

Պատկերացնո՞ւմ եք՝ ակնհայտ բռնապետական նկրտումներ ի ցույց դնող Էրդողանը, նույնիսկ իր երկրի սահմաններից դուրս, արմատախիլ է անում «ժողովրդավարական ուժերը», իսկ ժողովրդավար աշխարհը ոչ մի լուրջ բան անել չի ուզում և չի կարող։

Առակս ի՞նչ ցուցանե՝ ժողովրդավար լինելու փոխարեն Նորմանդիայում, ամեն դեպքում, ուժեր պահեք, որ հաջորդ ափ իջնելու ժամանակ օգնեք․․․»:

3712 | 0
Facebook