Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

Կարմիրգրքյան սև արագիլը կազդուրվում է

18:20, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
Կարմիրգրքյան սև արագիլը կազդուրվում է

«Էկո-Մեդիա»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հայաստանում շատ քիչ պատահող կարմիրգրքյան սև արագիլը, որին սեպտեմբերի 21-ին Երևան բուժվելու էին բերել «Արփի լիճ» ազգային պարկի հարակից շրջանից, լավանում է։
     «Էկո-մեդիա» բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողական ցանցին փոխանցել են տեսագրություն, որտեղ վիրավոր թռչնի թևը երևում է առողջացած վիճակում։
     «Երիտասարդ արագիլը բավականին լավ է իրեն զգում, իսկ վիրավոր թևն արդեն աշխատում է։ Հույս կա, որ ոսկրային վնասվածքը թռչողունակության վրա չի ազդել և լիովին ապաքինվելուց հետո արագիլին կկարողանանք վերադարձնել բնություն»,- ասաց արագիլի խնամքը ստանձնած «Զօօ ֆաունա ԱՐՏ» էկզոտիկ կենդանիների կարանտինային և վերականգնողական կենտրոնի հիմնադիր՝ Արթուր Խաչատրյանը։

Սև ԱՐԱԳԻԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ 6 ԶՈՒՅԳ ԿԱ՝ Տավուշում, Արագածոտնում, Սյունիքում, Շիրակում և Լոռիում։ Եվ նրանցից մեկ զույգը բնադրվում է հենց «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում։
     Հազվադեպ թռչունի կազդուրման պրոցեսը վերահսկվում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Տեսչական մարմնի Շիրակի մարզի բաժինը հետաքննություն էր սկսել արագիլին վնասած (հավանական է արագիլը հրազենային վնասվածք էր ստացել) հավանական մեղավորին հայտնաբերելու ուղղությամբ»։

| | |
1338 | 0
Facebook
COMMENT.am