Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը հայտարարություն է տարածել

11:45, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը հայտարարություն է տարածել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ շատ սիրելի ընկերներ, քանի գտնվում եմ անազատության մեջ, որոշել եմ գրեմ պոստերս, այնուհետև կնոջս միջոցով տեղադրել իմ էջում: Նախ հաճախ չի ստացվի, բայց դե «чем богаты, тому и рады»:
     Ինչպես և նշել էի, մեր դատական համակարգը կրկին փայլատակեց, և դատավորը, չունենալով ինձ կալանավորելու համար որևէ հիմք, կրկնում եմ որևէ, ընդունեց ինձ կալանավորելու որոշում:
     Գիտեք՝ ամենախնդալուն որն է՝ դատավորը դեռ չէր էլ վերադարձել խորհրդակցական սենյակից, արդեն կալանավայր ուղեկցող տղաները վաղուց տեղում էին կազմ պատրաստ: Փաստորեն, իրենք նախապես գիտեին, թե ինչ որոշում է ընդունվելու: Ահա, ձեզ ևս մեկ զանգովի արդարադատության օրինակ: Զավեշտ է, բայց փաստ է: Տեսնե՞ս այդ նույն դատավորը գիշերը հանգիստ քնում է, անհիմն կալանավորելը չի վերածվում սարսափ երազների: Խոսք եմ տալիս ձեզ, «հարգելիներս», շատ շուտով պատասխան եք տալու ինչ-որ մեկի կամքին ենթարկվելով արդարադատությունը ոչնչացնելու համար: Չեմ բացառում, որ ռեպրեսիայի մեքենան նոր հոդվածներ վրաս կդնի: Թքած ունեմ, մեկ է բոլորդ պատժվելու եք:
     Ես մնում եմ նույն կարծիքիս. Հայաստանը զավթվել է օտար ուժերի կողմից, և այդ ողջ պրոցեսն ունի մեկ նպատակ` ոչնչացնել մեր հայրենիքը:
     Բայց սա չի հաջողվի, կասկած չունեմ:
     Ես ամուր եմ ու անկոտրուն իմ ընկերների պես:
     Լավ եղեք և սպասեք նոր պոստերի:
     Խնդրում եմ մաքսիմալ տարածեք իմ այս պոստերը:
     Շնորհակալ եմ»:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն օրեր առաջ կալանավորվել էր:

| | |
3553 | 4
Facebook