Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին` լինի կարգավիճակի, թե սահմանների առումով»․ Բակո Սահակյան

11:50, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
«Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին` լինի կարգավիճակի, թե սահմանների առումով»․ Բակո Սահակյան

«Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում»,- այսօր Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովին, ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նրա խոսքով՝ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության․ «Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին` լինի կարգավիճակի, թե սահմանների առումով: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումը անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման, Արցախի լիիրավ մասնակցությամբ»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Բակո Սահակյանը կրկնել է, որ կողմնակից են հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Ամփոփելով խոսքը՝ Բակո Սահակյանը նշել է, որ համաժողովում քննարկվող հարցերն անդրադառնում են Արցախի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին և կարևոր են։

5678 | 0
Facebook