Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Brent-ը թանկացել է՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ֆոնին

12:30, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
Brent-ը թանկացել է՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ֆոնին

Ուրբաթ ասիական բորսաներում բարձրացել են էտալոն նավթի գները, ինչը պայմանավորված է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային բանակցություններում առաջընթացով:

Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,71% տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 59,52 դոլար։ Հինգշաբթի կայացած աճուրդում գինն աճել է 0.78 դոլարով (1,34%), և բորսաները փակվել են մեկ բարելի դիմաց 59,1 դոլար արժեքով։ WTI-ի ֆյուչերսների արժեքը նոյեմբերին Նյու Յորքի NYMEX բորսայում աճել է 0.36 դոլարով (0,67%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 53.91 դոլարի: Նախորդ աճուրդներում WTI-ի գինն աճել է 0.96 դոլարով (1,83%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 53,55 դոլարի:

Շաբաթվա սկզբից ի վեր Brent-ը թանկացել է 1,7%-ով, WTI- ն՝ 1,9%-ով:

6254 | 0
Facebook