Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի

11:30, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ Սիրիայի հյուսիսում էթնիկ զտումների և քաղաքացիական անձանց վրա հարձակումների դեպքում, հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

«Խոսքն էթնիկ զտումների, չկարգավորված հրետանային, օդային և այլ հարձակումների մասին է, որոնք ուղղված կլինեն քաղաքացիական անձանց դեմ»,- հավելել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե Թուրքիայի կոնկրետ ո՞ր գործողությունները կարող են հրահրել Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների կիրառմանը:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը շեշտել է, որ մինչ այժմ Վաշինգթոնում Անկարայի կողմից նման պահվածք չի նկատել:

6443 | 0
Facebook