Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մեր իշխանությունների անվճռականությունը շատ թանկ է նստելու բոլորիս վրա»․ Վահագն Ավագյան

13:35, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
«Մեր իշխանությունների անվճռականությունը շատ թանկ է նստելու բոլորիս վրա»․ Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ամիսներ առաջ մարտի 1-ի դատավարության սկսվելու նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ իշխանություններին հուշեց նախկին ռեժիմի կարկառուններին հանրությունից մեկուսացնելու անհրաժեշտության մասին նախկին ոստիկնապետ Հայկ Հարությունյանը դեռ ողջ էր:

Մեր իշխանությունների անվճռականությունը շատ թանկ է նստելու բոլորիս վրա:

Այսօր էլ Վիտալի Բալասանյանը 5-րդ շարասյան խոսնակի դերակատարում ստանձնելով հայտարարում է, որ Հայաստանում իշխանույթունը բռնազավթված է, որ «Արցախը» թույլ չի տալու դա շարունակվի, որ Սասնա Ծռերը կառավարության ռազմական թևն են, որ բոլորին ֆիզիկապես կոչնչացնեն և այլն:

Քաղաքագիտական տարրական պատկերացումներ ունեցողները հասկանում են, որ նախկին ռեժիմը վերադառնալու որևէ հնարավորություն չունի, հայ երիտասարդությունը այդ ճանապարհը անդառնալի փակել է, սակայն նախկին ռեժիմը կարող է և անկայունացնում է երկրում իրավիճակը, ահաբեկչության և բռնությունների կոչեր է հնչեցնում, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ կոչեր է հնչեցնում և եթե իշխանություններն իրենց մեջ խիզախություն չգտնեն հայոց պետականության շահերը պաշտպանելու համար, ապա ամեն ինչ շատ ավելի մեծ վնասներով անելու է մեր ժողովուրդը: Այդ ժամանակ 5-րդ շարասյունը արժանանալու է ավելի կոշտ պատասխանատվության քան, եթե այսօր իրավապահներն իրենց ձեռքը վերցնեն իրավիճակի հանգուցալուծման համար պատասխանատվությունը:
     Եվս մի բան. եթե ժողովուրդը ինքնուրույն պետք է չեզոքացնի հակառակորդ երկրի գործակալներին, ապա իշխանությունները այլևս անելիք չեն ունենալու և գլխիկոր ստիպված են լինելու տուն գնալ:

ՀՀ կառավարություն գործի անցիր կամ տուն գնա»:

| | |
1824 | 0
Facebook