Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Շարունակվում է ԲԿ-ների տնօրենների ջարդը. թիրախում է արյունաբանության կենտրոնի տնօրենը

09:10, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
Շարունակվում է ԲԿ-ների տնօրենների ջարդը. թիրախում է արյունաբանության կենտրոնի տնօրենը

«Հրապարակ»-ը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է բժշկական կենտրոնների տնօրենների ջարդը: Հաջորդը թիրախում է արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ում 2018-ի հունիսի 21-ին նշանակել է հենց ինքը՝ Թորոսյանը, թեև ասում են՝ Աննա Հակոբյանի ցուցումով: Պարզվում է՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88 հոդվածի 5-րդ կետով՝ առողջապահության նախարարը ցանկացած պահի, առանց որևէ հիմնավորման, կարող է կամայականորեն աշխատանքից ազատել ցանկացած տնօրենի։ Արյունաբանականի տնօրենը, օգտվելով Աննա Հակոբյանի հետ ջերմ հարաբերություններից, հնազանդորեն չի ենթարկվել նախարարին, չի կատարել նրա ցուցումները, երբեմն հակաճառել է նրան և հավելյալ ֆինանսավորում պահանջել, ինչն էլ նրան թիրախավորելու պատճառ է դարձել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4009 | 0
Facebook