Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քոչարյանի թիկնազորի պետի եղբորորդին շրջագայում է՝ պատասխան տալու փոխարեն. «Ժամանակ»

09:00, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
Քոչարյանի թիկնազորի պետի եղբորորդին շրջագայում է՝ պատասխան տալու փոխարեն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի եղբորորդին եվրոպական շրջագայություններ է սկսել։ Հարկայինում ոչ բարի համբավ ունեցող, վերջերս ՊԵԿ-ը լքած Ռուբեն Սարգսյանը այս օրերին կոռուպցիոն անցյալի կամ բազմամիլիոն ունեցվածքի վերաբերյալ պատասխան տալու փոխարեն, շրջագայում է Արևմտյան Եվրոպայում։

ՊԵԿ-ում դեռևս թարմ են վերջինիս՝ Արաբկիրի և Կոտայքի հարկայինի պետ եղած ժամանակվա չարաշահումների թեմաները, սակայն, ինչպես տեսնում ենք, հեղափոխական արդարադատությունը դեռ չի հասել երկրորդ նախագահի մերձավոր շրջապատին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

5858 | 0
Facebook