Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդիան կողմ է ԵՄ կողմից Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոյի կիրառմանը

01:05, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
Շվեդիան կողմ է ԵՄ կողմից Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոյի կիրառմանը

Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդը հայտարարել է, որ Շվեդիան կողմ է արտահայտվում ԵՄ կողմից Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյի սահմանման անհրաժեշտությանը:
     Նախքան ԵՄ-ում այս հարցի քննարկումը, նախարարը պետք է ստանա Շվեդիայի խորհրդարանի աջակցությունը:
     «Այդ իսկ պատճառով, վաղը ես մտադիր եմ դիմել խորհրդարան՝ ստանալու աջակցությունը, որպեսզի ԵՄ-ն աշխատի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օգտին՝ զենքի էմբարգոյի տեսքով»,- հայտնել է նախարարը Sveriges Radio-ի եթերում:
     Համաձայն Շվեդիայի Ռազմավարական ապրանքների պետական տեսչության (ISP)՝ 2018-ին Շվեդիան Թուրքիային մատակարարել է 300 միլիոն կրոն (մոտ 30 միլիոն եվրո) արժողությամբ պաշտպանական ոլորտի արտադրանք: Նշվում է, որ սա ռեկորդային ցուցանիշ է, նշում է Svenska Dagbladet-ը։

4322 | 0
Facebook