Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանն ազատ է արձակել ռուս լրագրողուհուն

00:05, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
Իրանն ազատ է արձակել ռուս լրագրողուհուն

Իրանի իշխանություններն ազատ են արձակել Յուլիա Յուզիկին, ով արդեն ուղևորվում է Մոսկվա, հայտնում է Իրանում Ռուսաստանի դեսպանատան Twitter-ի էջը:

«Ռուսաստանի արտգործնախարարության և Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան համատեղ ջանքերի արդյունքում իրանական կողմը որոշեց ազատ արձակել Ռուսաստանի քաղաքացի Յուլիա Յուզիկին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին ռուսաստանցի լրագրող Յուլյա Յուզիկը ձերբակալվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցների կողմից, երբ ժամանել էր Թեհրան:

4538 | 0
Facebook