Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սիրիայի մեր հայրենակիցների շրջանում խուճապային տրամադրություններ չկան». ԱԳ փոխնախարար

22:35, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
«Սիրիայի մեր հայրենակիցների շրջանում խուճապային տրամադրություններ չկան». ԱԳ փոխնախարար

Արդեն հայտնել էինք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից ռազմական գործողություն է իրականցնում քրդերի դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում, ռազմարշակը կրում է «Խաղաղության ակունք» անունը։

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հայտնել է, որ Սիրիայի մեր հայրենակիցների շրջանում խուճապային տրամադրություններ չկան:

Հովհաննիսյանը նշել է, որ այդ տարածաշրջանում ընդհանուր կար 5 հազար հայ: Այս պահի դրությամբ 3 հազարն են, որ գտնվում են հայտարարված գործողությունների տարածքում։

«Կապի մեջ ենք, խուճապային տրամադրություններ չկան մեր հայրենակիցների շրջանում, զոհեր վիրավորներ այս պահի դրությամբ չունենք»,- ասել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ դեռևս խոսք չկա հայ բնակիչների տարհանման, ֆիզիկական անվտանգության անմիջական խնդիրների մասին։

ԻՆչպես հայտնում է Հովհաննիսյանը՝ Ղամիշլի քաղաքում կա մոտ 420 հայ ընտանիք, ընդհանուր՝ 3 հազար մարդ։ Թուրքական ներխուժման թիրախներից մեկում Թել Աբիաթում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը ինքնակամ հեռացել է և տեղափոխվել սիրիական այլ քաղաք։

2663 | 0
Facebook