Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաղորդագրություն է տարածել

13:40, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաղորդագրություն է տարածել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը իրազեկող հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից կնքել պայմանագիր և իրականացնել դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները:

«Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը համաձայն որի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով սահմանվել է. «Պայմանագիր կնքել հարկադրելու մասին դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի կատարումը կազմակերպելիս՝ հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ այսուհետ կարող է պարտապանի հաշվին և պարտապանի անունից կնքել կատարողական թերթի պահանջներից բխող պայմանագիր և իրականացնել դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

6746 | 0
Facebook