Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Աբխազիան բացում է Վրաստանի հետ սահմանը

12:30, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
Աբխազիան բացում է Վրաստանի հետ սահմանը

ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ Աբխազիան որոշում է կայացրել Վրաստանի հետ սահմանը հատելու ժամանակավոր սահմանափակումները չեղարկել, հայտնում է TASS գործակալությունը: Ավելի վաղ Աբխազիան այդ սահմանափակումները կիրառել էր՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Ինչպես նշվում է, Աբխազիան նման որոշումը կայացրել է Կովկասում անվտանգության և կայունության հարցով ժնևյան քննարկումների փուլում:
     «Աբխազական կողմը տեղեկացրել է Վրաստանի հետ սահմանը հատելու հետ կապված ժամանակավոր սահմանափակումների վերացման մասին»,- հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը:

| | |
9333 | 0
Facebook