Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարկ Ցուկերբերգն ԱՄՆ Կոնգրեսում ցուցմունք կտա՝ կապված Libra կրիպտոարժույթի հետ

20:10, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
Մարկ Ցուկերբերգն ԱՄՆ Կոնգրեսում ցուցմունք կտա՝ կապված Libra կրիպտոարժույթի հետ

Աշխարհում ամենամեծ սոցիալական ցանցի՝ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում ցուցմունք կտա, հաղորդում է «Forklog»-ը: «Facebook-ն ու նրա ազդեցությունը ֆինանսական ծառայությունների ոլորտի և բնակարանաշինության վրա» թեմայով լսումները կկայանան հոկտեմբերի 23-ին, և Ցուկերբերգը կլինի ցուցմունք տվող միակ վկան:
     Հուլիսին ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Ուոթերսը պահանջեց Facebook-ից դադարեցնել Libra կրիպտոարժույթի ստեղման աշխատանքները: Որոշ ժամանակ անց Կոնգրեսի ևս մի քանի անդամներ միացան հանձանաժողովի պահանջին՝ մտավախություն ունենալով, որ վճարային նոր համակարգը լուրջ մրցակից կդառնա դոլարի համար և կնվազեցնի ԱՄՆ դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը:

3783 | 0
Facebook