Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Առանց ծափերի. միʹ մոռացեք ձեր ստատուսը». վարչապետը խոստացել է քննարկել զոհվածների ընտանիքներին հուզող հարցը

11:55, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
«Առանց ծափերի. միʹ մոռացեք ձեր ստատուսը». վարչապետը խոստացել է քննարկել զոհվածների ընտանիքներին հուզող հարցը

Հոկտեմբերի 10-ին կառավարության շենքի առջև կրկին բողոքի ակցիա իրականացրեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նա պահանջում էր, որ զոհվածների մայրերին ընդունի ՀՀ վարչապետը և հարցին լուծում տա: Իսկ խնդիրը զոհվածների ընտանիքների կարգավիճակի հաստատումն է: «Նրանց տրվել է մի տեղեկանք, որ ոչ մի գրոշի արժեք չունի»,- ասաց Մ. Խաչատրյանը:

Նրան հրավիրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Վարչապետի մոտից դուրս գալուց հետո, Մ. Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ վարչապետը խոստացել է իրեն առաջիկայում հրավիրել կառավարություն` քննարկելու զոհվածների ընտանիքներին հուզող հարցը:

«Վարչապետը չանտեսեց մայրերի բողոքը և ասաց, որ մեկնում է ՀՀ-ից, վերադարձից հետո՝ եկող երկուշաբթի-երեքշաբթի կքննարկեն հարցը և դրան լուծում կտան»,-փոխանցեց «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահը: Կառավարության շենքի մոտ կանգնածները այդ լուրը ծափահարություններով ընդունեցին, ինչին Մ. Խաչատրյանն արձագանքեց. «Առանց ծափերի. միʹ մոռացեք ձեր ստատուսը»:

Նշենք, որ Մարգարիտա Խաչատրյանը նույն խնդրով բողոքի ակցիա էր արել նաև օրեր առաջ: Իսկ կարգավիճակի հաստատման պահանջն առնչվում է զոհվածների 5646 ընտանիքի:

| | |
2298 | 0
Facebook