Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով». Նիկոլ Փաշինյան

11:15, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
«Մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով». Նիկոլ Փաշինյան

Մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակին:

«Ինչպես հայտնի է, Թուրքիայի զինված ուժերը երեկ ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն, ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀՀ-ն դատապարտում է ներխուժման գործողությունը և մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Մեր գնահատմամբ՝ այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու ու Սիրիայի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ օրակարգի սպառումից հետո դռնփակ նիստում կքննարկեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը:

9445 | 0
Facebook