Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Արայիկ Խանդոյանի հիշատակի օրն է

11:25, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
Այսօր Արայիկ Խանդոյանի հիշատակի օրն է

Այսօր Միայնակ գայլի՝ Արայիկ Խուդոյանի հիշատակի օրն է։ Արայիկ Խանդոյանը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին՝ սրտի կաթվածից։ Նա 2016 թվականին մասնակցել է Ոստիկանության Էրեբունու ոստիկանության զորամաս (ՊՊԾ) գրոհելուն և պաշարելուն։

ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո կալանավորվել էր, և դատարանի որոշմամբ 2018թ-ի օգոստոսի 17-ին ազատ էր արձակվել:

Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971թ-ի ապրիլի 19-ին՝ Վերին Սասունիկում։ Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկ էր, ՀՀ զինված ուժերի պահեստազորի մայոր, հասարակական-քաղաքական գործիչ, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության և Սասնա Ծռեր խմբավորման անդամ:

Արայիկ Խանդոյանի ռազմական կարիերան սկսել է 1988 թվականին, երբ նա, լինելով դեռ 17 տարեկան, Ծաղկահովիտ գյուղի մոտակա խորհրդային ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում՝ հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով:

1989 թ. զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր, սակայն 1990 թ. արձակուրդից չի վերադարձել ծառայության վայր:

Խորհրդային բանակից դասալքության պատճառը Արցախյան պատերազմի սրացումն էր: Նույն թվականին Արայիկ Խանդոյանը մեկնել է Արցախ ու միացել կամավորական-ինքնապաշտպանական շարժմանը, որտեղ էլ ձեռք է բերել «Միայնակ գայլ» մականունը: Արցախյան պատերազմին մասնակցել են նաև նրա եղբայրներից երեքը՝ Արարատն, Արթուրն ու Հունանը:

«Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը, Արային Խանդոյանի մահվանից հետո հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայտարարեց․ «Արայիկ Խանդոյանի մահվան մեջ մեղավոր են ոստիկանները և բժշկական ոչ պատշաճ միջամտությունները: Բժշկական բազմաթիվ հետազոտություններ մեզ ապացուցում են, որ Արայիկի նկատմամբ դատարանի նկուղում տեղի ունեցած խոշտանգումը ունեցել է մեծ ներգործություն նրա կյանքի կարճացման վրա»։

Արայիկ Խանդոյանն ամուսնացած էր, ունի 5 երեխա։

4790 | 0
Facebook