Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Կկալանավորվե՞ր Արա Վարդանյանը, եթե գովաբաներ իշխանությանը». Ավետիք Իշխանյան

13:30, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
«Կկալանավորվե՞ր Արա Վարդանյանը, եթե գովաբաներ իշխանությանը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լռե՞լն է ոսկի, թե՞ «ճիշտ» խոսելը. փոխվել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոցը և նա կալանավորվել է։ Հետաքրքրական է, որ ինչպես «Սասնա Ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի, Անդրեաս Ղուկասյանի (նրանց հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել), այնպես էլ Արա Վարդանյանի (նրան անձամբ չեմ ճանաչում) նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճված չեն, դեռևս նրանք բոլորը գտնվում են ՀՀ փառապանծ իրավապահ մարմինների աչալուրջ հսկողության տակ․ «տեսե՛ք հա, ձեզ լավ պահեք, թե չէ․․․»: Եվ ահա, ի տարբերություն մյուսների, որոնք, հավանաբար, ճիշտ հասկանալով սույն ուղերձը, փառաբանում են իշխանությանը, միամիտ Արա Վարդանյանն անխնա քննադատում, փնովում է։
     Հարց Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներին․
     - Եթե Արա Վարդանյանն այս մեկ տարվա ընթացքում գովաբաներ իշխանությանը, կամ առնվազն լռեր, արդյոք այսօր նա կկալանավորվե՞ր»։

| | |
1852 | 1
Facebook
COMMENT.am