Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը կոշտ սպառնալիքներ է հնչեցել Թուրքիայի հասցեին

01:45, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
Թրամփը կոշտ սպառնալիքներ է հնչեցել Թուրքիայի հասցեին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող արշավանքի հետևանքները կարող են շատ վատ անդրադառնալ Թուրքիայի վրա: «Հետևանքները կարող են ավելի լայնամասշատ լինել, քան պարզապես պատժամիջոցները: Ես ավելիին կգնամ, քան պարզապես պատժամիջոցներն են: Ես համաձայն եմ դրանց, անգամ՝ ավելի կոշտ միջոցներին, քան պատժամիջոցները»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ սպառնալով կործանել թուրքական տնտեսությունը, եթե Անկարան շարունակի հարձակումները քրդերի վրա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած ռազմական օպերացիան, որը կոչվում է «Խաղաղության ակունք»:

8159 | 0
Facebook