Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ախր դու քո անպատիվ պապի անփառունակ գործի շարունակողն ես». Ստյոպա Սաֆարյան

00:30, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
«Ախր դու քո անպատիվ պապի անփառունակ գործի շարունակողն ես». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գենի դեմ խաղ չկա.

Տավուշի մարզի իմ հայրենի Ոսկեվան գյուղում 1937 թվականին ու հետագա տարիներին բազում իր համագյուղացիների վրա գործ տված ու նրանց Սիբիր աքսորելու գործում «անուրանալի» ավանդ ունեցած մատնիչ տխրահռչակ Տեր Նկալանց Կոստյայի նույնանուն թոռ Կոստյա Տեր-Նակալյանն այնքան է «ադեկվաԴացել», որ կորցնելով իրականության զգացումը, հավանաբար մտածում է, թե իր արմատների ու անփառունակ գենի մասին իմացող չկա, հանրությանը տեղյակ պահող չի լինի ու անհաջող փորձեր է կատարում կայֆավատ լինելու Սըփարանց Ստեփանի վրա, ում Արշակ պապը Երկրորդ աշխարհամարտում զոհվել է Կերչում, վերջինիս Արմենակ եղբայրը զորավար Անդրանիկի զինվորն է եղել, ում պապական տանը կարճատև կանգառ է կատարել անգամ Անդրանիկ զորավարը, ում մեծ պապը արցախցի Աթամ/Ադամն է ու գրեթե անխտիր բոլոր պապերը զոհվել են անցած 2 հարյուրամյակում ու դարասկզբին կա՛մ թուրքերի, կա՛մ պարսիկների դեմ կատաղի պատերազներում՝ դեռ Արցախի մելիքությունների շրջանում: Ու սա ընդամենը միայն հայրական կողմից: Մայրական կողմից երևելի պապերի մասին դեռ կգրեմ: Ու հասկանո՞ւմ եք, Ադամի ծռան ծուռ, Արշակի, Արմենակի, Վարդանի, Օսեփի ու մյուսների ծոռ Ստեփանին փորձում է բան ասել մատնիչ ու գործ թվող Տեր Նըկալանաց Կոստյայի թոռը.... Կոստյա ջան, բալիկ ջան, հապա մի նայի իմ հերոսն ով է՝ իմ պապի խմբապետ Անդրանիկ զորավարը, քո հերոսը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Մեր տոհմի բոլոր ընտանիքների ընտանեկան ալբոմներում ու պատերին պարտադիր Անդրանիկի մեծադիր նկարն է, քո գլխավերևում՝ Ռոբերտ Քոչարյանինն ու Սերժ Սարգսյանինը: Քո պապերին ու գեներին նայիր, հետո իմ պապերին գեներին նայի: Ախր քո փոխարեն ուրիշը գիշերներով ման կգար, որ տեսնող չլիներ: Մի հատ գնա գյուղ, հարցրա, թե քո պապերն ո՞վ են, ո՞նց են նրան հիշողները գյոռբեգյոռ անում, հետո հարցուփորձ արա իմ պապերի մասին: Ամբողջ Ղոշխոթանը/Ոսկեվանը ղժժա վրեդ, ախր դու քո անպատիվ պապի անփառունակ գործի շարունակողն ես, ես էլ՝ իմ հերոս ու հպարտություն պապերինը: Սթափվիր, գժուկ, սթափվիր, կասեր Վլադիմիր Գասպարյանը, սթափվիր ու քեզ մի 100 հատ չափալախ տուր ստալինյան ռեպրեսիայի զոհերի ժառանգների կողմից: Ու այդ ժամանակ ադեկվատությունը միգուցե քեզ էլ այցելի:
     Գենի դեմ խաղ չկա»:

| | |
36380 | 3
Facebook
COMMENT.am