Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Իրապես, ափսոս. ինչ լավ երգչուհի «մեռավ» ունայնության հորձանուտում». Գարեգին Միսկարյան

21:40, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ.
«Իրապես, ափսոս. ինչ լավ երգչուհի «մեռավ» ունայնության հորձանուտում». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մի անգամ չեմ գրել, բայց մի անգամ պետք է...

Երբ Շուշան Պետրոսյանը առաջարկեց իր թեկնածությունը, որ ՀՀԿ-ի ցուցակով իրեն պատգամավոր դարձնեն, ես մտածում էի, որ նրա ու ՀՀԿ-ի ընդհանրությունը ոչ թե «արժեհամակարգային» է (իրականում` դրա իսպառ բացակայությունը), այլ Շուշանի ապաքաղաքական լինելը, ինչը նույնպես ընդհանրությունների շարքից է։

Նախահեղափոխական Հայաստանում շատերն էին «հանրապետական»։ Որոշները պատեհապաշտ էին, որոշները «ստիպված», որոշները փորձում էին «ներսից բան փոխել» ու էդպես շարունակ։

Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ում մնացին իրական «Հանրապետականները», նրանք ովքեր ոչ թե ինչ որ պատճառով էին այնտեղ, այլ հենց որովհետև «հանրապետականը իրենց մեջ էր»` գաղափարազուրկ և ապաքաղաքական։

Ցավալիորեն այդ ցանկում առաջատարների մեջ մտավ պաթոսահայուգենի առաջամարտիկ Շուշան Պետրոսյանը։ Իրապես, ափսոս. ինչ լավ երգչուհի «մեռավ» ունայնության հորձանուտում»:

| | |
6792 | 0
Facebook