Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Մեր տարածաշրջանը կրկին հայտնվեց պայթյունավտանգ գոտում». Կարեն Հովհաննիսյան

18:50, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ.
«Մեր տարածաշրջանը կրկին հայտնվեց պայթյունավտանգ գոտում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր տարածաշրջանը կրկին հայտնվեց պայթունավտանգ գոտում...
     Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Ռազմական գործողությունները կոչվում են «Խաղաղության գարուն»: Եթե նախկին երկու ռազմական օպերացիաները բացառապես ուղղված էին ԻՊ-ի դեմ, ապա այս անգամ ոչ միայն ԻՊ-ն է, այլ քրդական YPG-ն:
     Թուրքիան ԱՄՆ անվտանգության խորհուրդին արդեն տեղեկացրել է «Խաղաղության գարուն» ռազմական գործողության մասին:
     Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Խաղաղության գարուն» գործողությունն իրականացվում է միջազգային օրենսդրության համաձայն:
     Էրդողանը հեռախոսով «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP), հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) և ընդդիմադիր IYI (Լավ) կուսակցության առաջնորդներին հայտնել է ռազմական գործողությունների մասին:

Այս պահի դրությամբ թուրքական հրետանին հարվածներ է հասցնում սիրիական Քամիշլո քաղաքից դեպի արևելք Սե Գրկա գյուղին, ավիահարվածներ է հասցվում քաղաքացիական բնակավայրերին, Ռաս ալ-Աին բնակավայրի մոտ պայթուններ են: Սրա մասին հայտնում է «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ի (SDF) մամլո խոսանակ Մուստաֆա Բալին:

Թուրքիային սահմանակից սիրիական Թալ Աբյադ բնակավայրը ենաթրկվել է ավիահարձակման թուրքական ռազմական օդուժի կողմից»:

| | |
3237 | 0
Facebook