Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 8 միլիարդ դոլար վճարել

16:20, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ.
Դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 8 միլիարդ դոլար վճարել

Johnson & Johnson ընկերությունը պարտավորվել է 8 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել մի տղամարդու, քանի որ ամերիկյան այս ընկերությունն իր սպառողներին չի նախազգուշացրել նեյրոլեպտիկ դեղամիջոցի կողմնակի ազդեցության մասին, հայտնում է Reuters գործակալությունը։ Որոշումը կայացրել է Ֆիլադելֆիայի քաղաքացիական գործերով դատարանը:
     Երդվյալների ժյուրին դատավճիռը կայացրել է հօգուտ 26-ամյա Նիկոլաս Մյուրեյի: Նա իր հայցադիմումում պատմել է, որ վաղ տարիքից օգտագործել է բժիշկների կողմից նշանակված Risperdal պրեպարատը` կանխելու շիզոֆրենիան և երկբևեռ աֆեկտիվ խանգարումը, սակայն բախվել է պրեպարատի կողմնակի ազդեցությանը` գինեկոմաստիային (տղամարդկանց մոտ կաթնագեղձերի աճ): Տուժածն այս դեղամիջոցը օգտագործել է 2003 թվականից:

5385 | 0
Facebook