Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը Թրամփի իմպիչմենթի ընթացակարգն անօրինական է համարում

15:35, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ.
Սպիտակ տունը Թրամփի իմպիչմենթի ընթացակարգն անօրինական է համարում

Սպիտակ տունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգն անօրինական է համարում, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը։ ԱՄՆ ղեկավարի խորհրդական Փեթ Չիպոլոնեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ նամակ է ուղարկել, որի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: Գրիշեմն իմպիչմենթի ընթացակարգն անվանել է «պարտիզանական գործողություններ», որոնք վնասում են ԱՄՆ-ի Սահմանադրությունը: Ըստ նրա, իմպիչմենթի ընթացակարգի նախաձեռնողները «խախտում են քաղաքացիական ազատությունները և իշխանության ճյուղերի լիազորությունների սկզբունքները, գործադիր իշխանության ներկայացուցիչներին պատժում են՝ սեփական սահմանադրական իրավունքներն ու իրավասությունները պաշտպանելու համար»:

3698 | 0
Facebook