Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նիկոլին ասեք՝ թող սպանի իր մեջի բանասերին». Տիգրան Գրիգորյան

03:10, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
«Նիկոլին ասեք՝ թող սպանի իր մեջի բանասերին». Տիգրան Գրիգորյան

«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նիկոլը, կարծես, ենթագիտակցորեն հասկանում է, որ ընտանիքն ու պետությունը մրցակցող ինստիտուտներ են։ Ամեն անգամ ու ամեն տեղ երբ թուլանում է պետությունը, ուժեղանում է ընտանիքի (լայն հասկացությամբ), ազգակցական ու կլանային կապերի դերը: Դարեր շարունակ մարդկությունը փորձել է պետության վրա ընտանեկան կապերի ազդեցությունը նվազեցնել` ստեղծելով նոր ինստիտուտներ։ Չինաստանում այդպիսի սահմանափակող դեր էին կատարում անժառանգ եվնուխները ու պրոֆեսիոնալ չինովնիկները, Օսմանյան կայսրության ծաղկման փուլում` ենիչերները, ժամանակակից աշխարհում` արհեստավարժ ու ինքնավարության որոշակի աստիճան ունեցող բյուրոկրատական մեքենան։ Բայց ժամանակի ընթացքում չանձնավորված կառավարումը (impersonal rule) միշտ նահանջ է կատարում, և ընտանիքը կրկին զավթում է պետությունը` քայքայելով այն (Francis Fukuyama, "The origins of political order", "Political order and political decay"):
     Հիմա Նիկոլը երևի մտածում է, որ այդ երկու ինստիտուտների միջև հավերժական պայքարին կարելի է վերջ տալ` պետությունը ընտանիք հռչակելով։ Սա, իհարկե, մոլորություն է։ Պետությունը ընտանիք չէ և չպիտի լինի։ Այս գիտակցումը Եվրոպայում արդեն ուշ միջնադարում կար (Ֆուկոյի "Security, Territory, Population"-ում այդ էվոլյուցիան շատ լավ նկարագրվում է)։ Ընտանիք-պետություն մոդելի փուլը աշխարհը վաղուց է անցել։ Մեզ պետք է ոչ թե ընտանիքի հայր, այլ արդյունավետ մենեջեր, վարձու աշխատող, ով վատ աշխատելու դեպքում հեռացվելու է աշխատանքից։ Իսկ «օջախ պահող» հանցագործների խնդիրը հնարավոր է լուծել միայն մնայուն ու արդյունավետ ինստիտուտներ ստեղծելով։ Մի խոսքով` չեմ ողջունում «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆլեշմոբը: Նիկոլին էլ ասեք, թող սպանի իր մեջի բանասերին»,- գրել է Տիգրան Գրիգորյանը:

| | |
3190 | 0
Facebook