Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համաշխարհային տնտեսությունն անկում է ապրում․ ՀԲ

09:00, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
Համաշխարհային տնտեսությունն անկում է ապրում․ ՀԲ

Համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները վատթարանում են Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու անորոշության, ստեղծված առևտրային լարվածության և Եվրոպայում տնտեսական անկման պատճառով: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մալպասը. հայտնում է Financial Times-ը:

«Համաշխարհային տնտեսական աճը դանդաղում է»,- ասել է Մալպասը: Ըստ 2019 թվականի արդյունքների՝ ՀՆԱ-ի գլոբալ աճը կարող է ավելի ցածր լինել, քան հունիսին կանխատեսված 2,6%-ը՝ Brexit-ի, Եվրոպայում առևտրի անկման պատճառով»,- հավելել է նա:

Տնտեսական աճի դանդաղեցման պայմաններում երկրները պետք է իրականացնեն «կառուցվածքային հստակ բարեփոխումներ»՝ ներառյալ օրենքի գերակայության ամրապնդումը, որպեսզի մասնավոր ընկերությունները կարողանան մրցակցել պետական ձեռնարկությունների հետ»,- նշել է Համաշխարհային բանկի ղեկավարը:

4203 | 0
Facebook