Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին հանձնարարվել է Վանեցյանի դեմ նյութեր հավաքել. «Հրապարակ»

09:40, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ.
ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին հանձնարարվել է Վանեցյանի դեմ նյութեր հավաքել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի թեկնածուների փնտրտուքի մեջ է։ Չնայած հոկտեմբերի 22-ին սկսվող ԱԺ նիստին օրենքը կփոխվի, և Փաշինյանը կարող է դրսից նշանակումներ անել, սակայն հարմար թեկնածու դեռևս չեն կարողանում գտնել։ Խմբակցության փակ նիստի ընթացքում հպանցիկ ակնարկ է եղել, որ, ըստ ամենայնի, ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը կնշանակվի, իսկ ԱԱԾ ԺՊ-ի մասին ասել է․ «Կփորձենք․ եթե իրեն արդարացրեց, կմնա, չարդարացրեց, նոր կմտածենք փոխարինելու մասին»։ Ի դեպ, տեղեկություն կա, որ ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանին հանձնարարվել է նախկին տնօրենի դեմ նյութեր հավաքել։

Մանրամասները՝ թերթի համարում:

5070 | 0
Facebook