Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նիկոլի իշխանությունը տապալվելու է իր իսկ խարդավանքների և չգիտակցված քայլերի հետևանքով». Բ. Հարությունյան

07:25, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ.
«Նիկոլի իշխանությունը տապալվելու է իր իսկ խարդավանքների և չգիտակցված քայլերի հետևանքով». Բ. Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ պետի պաշտոնից Վանեցյանի, ոստիկանապետի և վարչապետի գլխավոր խորհրդականի` ոչ մի օր չաշխատած պաշտոնից Օսիպյանի հրաժականները գուժում են առաջիկայում սպասվող ռեպրեսիվ գործողությունների մասին: Նիկոլն անցնելու է ուժային մեթոդներով մի շարք հարցերի «լուծմանը»` հաստատելով , որ Վանեցյանը և Օսիպյանը հրաժարվել են Նիկոլի ձեռքին մահակ դառնալ` ժողովրդի դժգոհ մասի դեմ բռնի ուժ կիրառելու խնդրում: Տրված խոստումների իրականացումը Նիկոլը չի կարող անվերջ ձգել, նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք հակազգային և հակապետական են:
     Նիկոլի իշխանությունը տապալվելու է իր իսկ խարդավանքների և չգիտակցված քայլերի հետևանքով:
     Շաբաթն ուրբաթից շուտ է գալու»:

| | |
3496 | 2
Facebook