Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Փոփոխությունները չեն ցանկանում նկատել նրանք, որոնց համար ոչ արդարացի ճանապարհով գործելը ապրելակերպ էր». Գ. Դավթյան

06:10, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ.
«Փոփոխությունները չեն ցանկանում նկատել նրանք, որոնց համար ոչ արդարացի ճանապարհով գործելը ապրելակերպ էր». Գ. Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե համեմատում ենք մինչհեղափոխական ժամանակաշրջանը այս նոր իրավիճակների հետ, ապա դրական առումով տարբերությունն ուղղակի չես կարող չնկատել գրեթե բոլոր ոլորտներում։ Հա, իմիջիայլոց, միգուցե այդ փոփոխությունները չցանկանան նկատել նրանք, որոնց համար առնվազն ոչ արդարացի ճանապարհով գործելը, պաշտոն զբաղեցնելը և վերջապես այլոց իրավունքների խախտման հաշվին բարեկեցություն ապահովելը ապրելակերպ էր։ Իհարկե, սա բնավ չի նշանակում, որ ամեն ինչ իդելական է, այլ սա ուղղակի համեմատություն է։ Անելիքներ դեռ շատ կան, որի պատասխանատուն մենք ինքներս ենք. պետք է թույլ չտանք մեր իրավունքների ոտնահարում և ինքերս լինենք անձնաց իրավունքերի հարգման առաջամարտիկը»:

| | |
2117 | 0
Facebook