Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Խաչատուրյան քույրերն իրենց տանը մանրամասն ցույց են տվել՝ ինչպես են սպանել հորը

20:25, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Խաչատուրյան քույրերն իրենց տանը մանրամասն ցույց են տվել՝ ինչպես են սպանել հորը

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ իրենց հորը դանակի բազմաթիվ հարվածներով սպանած Խաչատուրյան քույրերը՝ քննչական խմբի հետ այցելելով իրենց տուն, պատմում են, թե ինչպես են իրականացրել սպանությունը: Հիշեցնենք, որ հայրասպանությունը տեղի էր ունեցել 2018 թվականի հուլիսին:

Դուտրերը խոստովանում են, որ հայրը բազկաթոռին քնած է եղել, երբ նրանք մոտեցել են հետևից: Ենթադրաբար, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայրը հերթական անգամ հարձակվել է փոքր քրոջ վրա: Դուստրերը հարվածել են իրենց 57-ամյա հոր պարանոցին, ինչպես նաև հարվածներ են հասցրել մուրճով: Դրանից հետո նրանք շատ արագ զանգահարել են ոստիկանություն և շտապօգնություն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին հոր և դուստրերի ձայնագրությունները, որոնցում հայրը սպառնում է ֆիզիկական հաշվեհարդարով, անգամ՝ սեռական բռնությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քույրերը հավաստիացրել են, որ իրենց հայրն իսկական բռնակալ է եղել, իրենց վերաբերել է որպես իր նաժիշտների, անգամ սեքսուալ բռնության է ենթարկել:

ՌԴ քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել:

Քույրերի հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի արարքներում սեռական բռնության նշաններ են հայտնաբերվել:

| | |
5441 | 0
Facebook
COMMENT.am