Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«ԱՄՆ-ը փակել է Թուրքիայից դեպի Սիրիայի հյուսիս օդային տարածքը». Կարեն Հովհաննիսյան

17:45, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
«ԱՄՆ-ը փակել է Թուրքիայից դեպի Սիրիայի հյուսիս օդային տարածքը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն փակել է Թուրքիայից դեպի Սիրիայի հյուսիս օդային տարածքը, որը թույլ չի տա Թուրքիայի ռազմական օդուժին հավանական ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է նաև համակցված օդային գործողությունների կենտրոնից, որը համակարգում է կոալիցիոն գրոծընկերների հակաահաբեկչական (ԻՊ) թռիչքները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը` փաստացի զրկելով Թուրքիային այդ ամենից: ԱՄՆ-ն չի հաստատում այն տեղեկատվությունը, թե իբրև Թուրքիան գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում:
     ԱՄՆ ռազմական գերատեսուչության ղեկավարը օպերատիվ կապի մեջ է ԱՄՆ նախագահի հետ կապված Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից սպասվող ռազմական գործողությունների հարցով»:

| | |
3222 | 1
Facebook
COMMENT.am